Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արմեն Աշոտյանը միայն «ծաղիկներն» է տեսնում

Արմեն Աշոտյանը միայն «ծաղիկներն» է տեսնում
15.11.2013 | 15:40

Աղվերանում ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ սպասվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում: Ի հավելումն այդ լուրի՝ նա նշեց նաև, որ այդ աշխատավարձերը բարձր են լինելու լրագրողների աշխատավարձերից:

«Ես գիտեմ, թե որքան աշխատավարձ են ստանում կայքերի ու թերթերի լրագրողները: ՈՒսուցիչների աշխատավարձերը լինելու են ավելի բարձր»,- հայտարարեց նա:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև դպրոցներում դրամահավաքության դեպքերին: Երբ irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչու Կրթության և գիտության նախարարությունը չի արձագանքում Երևանի Ա. Չեխովի անվան դպրոցում դրամահավաքի դեպքերին, որի մասին քանիցս գրվել է մամուլում, նա պատասխանեց. «Դուք միայն ծաղիկների թերթիկներն եք տեսնում, ոչ թե ամբողջ ծաղիկը»: Ավելի ուշ նա նշեց, որ դրամահավաքության դեպքերի մասին նախարարությունը մեծ մասամբ ստանում է անանուն նամակներ, իսկ իրենք անանուն բողոքներից ելնելով ոչ մի տնօրենի չեն ազատում աշխատանքից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ